3 գնդապետի շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր:

Դրանց համաձայն՝ գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել՝

ՀՀ ԶՈՒ ԳՇ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանին,
ՀՀ ԶՈՒ ԳՇ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Հովհաննես Վարդանյանին,
Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար, գնդապետ Սամվել Մինասյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ