Ինձ հայտնի չէ փաստ, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել. վարչապետ. տեսանյութ

«Ինձ հայտնի չէ փաստ, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել»։

Այս մասին լրագրողների հետ եպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով վերջին շրջանում թիմակիցների մասնակցությամբ միջադեերի վերաբերյալ հարցին:

«Չի կարելի քրեական դատավարության հետ կապված հարցերը ձևակերպել այնպես, որ իրենք հարյուրավոր մետրերի ամպլիտուդ ունենան։ Բոլոր դեպքերը, որոնք հստակ ունեն քրեական գնահատական, պատասխանատուները պետք է օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկվեն։ Այստեղ չպետք է որևէ կասկած լինի»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ և դրանում որևէ կասկած չկա:

«Այդ հարցերը չեն որոշվում բրիֆինգի ժամանակ։ Այդ հարցերը որոշվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասաց Նիկել Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ