Չեմ դադարում զարմանալ հայկական լրատվական դաշտի անորակության մասշտաբներից. ողբերգական վիճակ է. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է լրատվական դաշտում տիրող իրավիճակին:

«Չեմ դադարում զարմանալ հայկական լրատվական դաշտի անորակության մասշտաբներից․ ողբերգական վիճակ է:

Տարիներ են պետք լինելու, որ հայկական լրագրությունը մաքրի իր վրայից այն խարանը, որ ազատություն ստացած, բայց դրան անպատրաստ կամ դա նույնիսկ չկամեցող բազմաթիվ լրատվամիջոցներ ու լրագրողներ դաջել են իրենց մասնագիտության վրա 2018-ից հետո»,- գրել է Ռուբինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ