Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը նոր ղեկավար ունի

ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը նոր ղեկավար ունի:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Համատեղ, թիմային ջանքերով պետք է անենք ամենը, որ կենտրոնն իր արժանավայել տեղն ունենա ոչ միայն Հայաստանում, այլև` ամբողջ տարածաշրջանում:

Կարևորում եմ կենտրոնի անցած շրջափուլը, զարգացման տեմպը, նաև գիտեմ, որ ՈՒԱԿ-ը ունի մեծ պոտենցիալ` դառնալու առաջատար նաև գիտահետազոտական, կլինիկական փորձարկումների առումով:

Պարոն [Կարեն] Ծառուկյանին և ամբողջ անձնակազմին մաղթում եմ արգասաբեր աշխատանք` ի շահ մեր ժողովրդի, մեր երկրի»,- գրել է նախարարը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ