![]()
Apple-ը նոր արտադրանքի հերթական շնորհանդեսն է անցկացրել։
Այս անգամ ընկերությունը ներկայացրել է նոր iPhone 17-ը, ինչպես նաև պատմության մեջ ամենանուրբ (և ամենաէներգաարդյունավետ) iPhone-ը՝ iPhone Air-ը, որի հաստությունը ընդամենը 5.6 մմ է. այն ամենաէներգաարդյունավետն է համարվում A19 Pro, N1 և C1X չիպերի շնորհիվ:
Ընկերության տվյալներով՝ iPhone 17 Pro և iPhone 17 Pro Max մոդելները նույնպես համալրված են A19 Pro-ով, որը ներկայումս ամենահզոր և արդյունավետ չիպն է iPhone-ների համար։
ԱՊՀ երկրների տարածքում մոդելները նախնական պատվերի համար հասանելի կլինեն սեպտեմբերի 10-ից, չնայած սարքերի որոշ նոր հնարավորություններ հասանելի չեն լինի։
Ամերիկյան կորպորացիան, բացի նոր iPhone 17-ից ու iPhone Air-ից, ներկայացրել է նաև AirPods Pro 3 անլար ականջակալները՝ անմիջական թարգմանության ֆունկցիայով, ինչպես նաև Apple Watch Series 11, Apple Watch SE 3 և Apple Watch Ultra 3 խելացի ժամացույցները։
![]()