![]()
Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ղեկավար Խալիլ ալ-Հայան և նրա ղեկավարության ևս երեք անդամ սպանվել են Կատարի մայրաքաղաք Դոհայի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով։
Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին, որոնք հաստատել են Խալիլ ալ-Հայայիի, Զահեր Ջաբարինի, Խալեդ Մաշալի և Նիզար Աուդալլահի մահը։
Israel Hayom թերթի տվյալներով՝ Դոհային հարվածելուց առաջ Իսրայելն այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ին և Կատարին։
Կատարը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական կենտրոնակայանին հասցված հարվածը։ Կատարի արտգործնախարար Մաջիդ ալ-Անսարին հարվածն անվանել է միջազգային օրենքի և նորմերի կոպիտ խախտում։
![]()