Նախկին նախագահների ուրվականների հեղինակները պետք է հեռանան. Սիմոնյանը կարդաց Աջապահյանի նամակը

Նախկին նախագահների ուրվականների հեղինակները պետք է հեռանան. Սիմոնյանը կարդաց Աջապահյանի նամակը (տեսանյութ)

«Այսօրվա ընդդիմությունը նիշի է, քաղաքական առումով դուք սպառվել եք: Քաղաքական ելույթ գոյություն չունի, նույնը բաները արդեն 5 տարի է ասում եք և ցավոք սրտի, թե ի ուրախություն սպառվել է ձեր խոսույթը և դուք օրակարգ այլևս չեք թելադրում, չեք ձևավորում և չեք էլ կարողանա ձևավորել», — ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ հայտարարությունների ժամին:

ԱԺ նախագահը կարդաց նաև Միքայել Աջապահյանի նամակը, քանի որ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը կարդացել էր այն կիսատ: Նամակում մասնավորապես ասվում է. «Նախկին նախագահների ուրվականների հեղինակները պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանա:Հայրենիքի փրկությունը դա է պահանջում»:

Սիմոնյանը հիշեցրեց ընդդիմադիր գործընկերներին, որ շուտով ընտրություններ են. «Դուք մտածե՞լ եք ինչ խոսույթով եք գնալու, ես գիտեմ, որ ինչ որ խոսակցություններ կան, մարդիկ ինչ որ խմբեր են տեղափոխվում, դաշնակցությունը առանձին է գնալու , ինչ որ խումբ առանձին է գնալու, ինչ որ մարդիկ կուսակցություն են նոր մտնելու, խնդիրը կուսակցությունը և մարդը չի , խնդիրը խոսույթն է: Ձեր խոսույթը որը որ դուք այսօր ունեք չկա և օրակարգային չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ