Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Սեպտեմբերի 9-ին Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին և հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման հրամայականին:

Առաջին նախագահը հարկ է համարել ընդգծել հետևյալը. Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է և պատմությամբ հաստատված իրողություն:

Հայաստանի ազնիվ և հուսալի բարեկամներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, իսկ մոտ հեռանկարում՝ Չինաստանը և Հնդկաստանը»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ