«Հաչող շները չեն կծում». Անի Խաչատրյան

Ավագանու նիստի ժամանակ ելույթով հանդես եկավ «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը և, խոսքն ուղղելով ընդդիմադիրներին, մասնավորապես «Մայր Հայաստան»-ին, ասաց. «Դուք ռոբադաշնակցական խմբակցություն եք ու ինչքան էլ փախնեք, խարանը չի մաքրվելու:

Մեր հիշողությամբ դեռևս ձեզ շանտաժ չենք անում, բայց մի ստիպեք՝ ձեր անցյալը վերածել ձեր ապագայի դատավճռին: Մեզ հետ ինչ-որ բարձր տոներով չխոսեք:

Գիտե՞ք՝ ինչ հիշեցի. հայտնի ասացվածք կա՝ հաչող շները չեն կծում: Բայց նաև հիշեցի, որ մենք ունենք Թափառող կենդաների ստերջացման ՀՈԱԿ, էնպես որ՝ դրանց էլ են ստերջացնում, զգուշացե՛ք»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ