Էսթեր Այվազյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

ՀՀ պետական օրհներգի հնչունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին թիվ 26 և 27 արձանագրությունները, ըստ որոնց՝ մանդատները տրվում են ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական՝ հաջորդ թեկնածուներ Էսթեր Այվազյանին և Վանիկ Օհանյանին:

Նորընտիր պատգամավոր Էսթեր Այվազյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց ԱԺ ամբիոնից.

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանը և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:

Շնորհակալ եմ»:

Սիմոնյանը տեղեկացրել է՝ իրենց մյուս գործընկերը՝ Վանիկ Օհանյանը, դեռևս դահլիճում չէ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ