![]()
Հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը վնասել է Ուկրաինայի կառավարության շենքը, ինչը լուրջ սրացում է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան X սոցիալական ցանցում։
Նա նշել է, որ Ռուսաստանի գործողությունները պետք է Կիևի դաշնակիցների կողմից վճռական արձագանք ստանան։ «Միայն Մոսկվայի վրա ճնշումը կարող է կանգնեցնել ահաբեկչության սրացումը․ Ռուսաստանի դեմ նոր խիստ պատժամիջոցներ և Ուկրաինան ամրապնդելու նոր միջոցառումներ, մասնավորապես՝ ՀՕՊ ոլորտում», — գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։
Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ կիրակի՝ սեպտեմբերի 7-ի գիշերը, Ռուսաստանի զինված ուժերը հանրապետության տարածք են արձակել ռեկորդային թվով անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ՝ ավելի քան 800։ Զանգվածային հարձակման հետևանքով վնասվել է Կիևի կառավարության շենքը. այնտեղ հրդեհ է բռնկվել ավելի քան հազար քառակուսի մետր տարածքում։ Վնասվել է նաև Կրեմենչուկի Կրյուկովի կամուրջը։
![]()