Դպրոցում համադասարանցիները դաժանաբար ծեծել են 8-ամյա տղային

Սեպտեմբերի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում տեղեկություն են ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի դպրոցներից մեկի մոտից «որովայնի փակ վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի, հայտնում է Տhamshyan.com–ը։

Տեղում ոստիկանները պարզել են, որ տուժածը Երևանի բնակիչ 8-ամյա Հ․ Մ․-ն է, որի մայրը ոստիկաններին հայտնել է, որ նուն օրը ժամը 17։00-ի սահմաններում հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի հանդերձարանում իր որդու վրա են հարձակվել դասընկերներ Կ․ Խ․-ն, Ռ․ Ղ․-ն, Հ․ Հ․-ն և Լ․ Գ․-ն և ոտքերով հարվածներ հասցրել որովայնի և կրծքավանդակի հատվածներում՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ