«Ռուբենը զբաղվում է ներառական ֆուտբոլով․ աննկարագրելի էին նրա ապրումները»․ Ամալյա Գրիգորյան

ՀՖՖ մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի պետ Ամալյա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը` կից տեսանյութով.

«Ծանոթացեք Ռուբենի հետ: Ռուբենը զբաղվում է ներառական ֆուտբոլով: Ունի լսողության և խոսքի խանգարումներ: Այսօր իրականություն դարձավ Ռուբենի կյանքի մեծագույն երազանքը՝ հանդիպեց Ռոնալդուին: Այս վիդեոն նկարել եմ անմիջապես հիմների կատարումից հետո, երբ երեխաներին բերեցինք հանդերձարան:

Աննկարագրելի ապրումների մեջ էր Ռուբենը, ինչպես և մյուս բոլոր երեխաները, որոնք այսօր Հայաստանի և Պորտուգալիայի ֆուտբոլիստների հետ դաշտ մտան: Ֆուտբոլը միշտ է հրաշքներ գործում: Հավատացեք հրաշքներին և դրանք կկատարվեն, ինչպես եղավ Ռուբենի դեպքում

Հ.Գ. Ուղեկցող բոլոր երեխաներն ունեն առողջական և զարգացման տարբեր խնդիրներ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ