Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Կիևի վրա. կառավարության շենքում հրդեհ է բռնկվել

Այսօր գիշեր Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի վրա։

Ռոյթերսը, հղում անելով ականատեսներին, հաղորդում է, որ հարձակումից հետո Ուկրաինայի Կառավարության շենքից խիտ ծուխ է բարձրանում։
«Պեչերսկի շրջանում, անօդաչու թռչող սարքի հնարավոր խոցման հետևանքով, կառավարության շենքում հրդեհ է բռնկվել։ Հրշեջները աշխատում են դեպքի վայրում», — ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Իր հերթին, Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն նախկինում հայտարարել էր, որ «հրդեհը բռնկվել է Պեչերսկի շրջանի վարչական շենքի վերին հարկում»։

Ուկրաինայի կառավարության շենքը գտնվում է Պեչերսկի շրջանում։

Ըստ նախնական տվյալների շենքն այրվում է ընկնող բեկորների պատճառով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ