«ՀԷՑ»-ում կայացել է նախագծային ծառայությունների ձեռքբերման մրցույթի հայտերի հրապարակային բացման գործընթացը

Սեպտեմբերի 5-ին «ՀԷՑ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի շրջանակներում ներկայացված հայտերի հրապարակային բացման գործընթացը:

Այս մասին հայտնել է «ՀԷՑ» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժինը:

Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 7 ընկերություն:

«Ընկերության կողմից իրականացվող գնումների մրցութային գործընթացների ներառականությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով իրականացվել էր շուկայի նախնական ուսումնասիրություն՝ ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտներից գնառաջարկներ ստանալու նպատակով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով՝
հաստատված գնումների մշտական գործող հանձնաժողովի մասնակցությամբ և Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ, ընդհանուր հարցերով տնօրեն, հանձնաժողովի նախագահ Ս. Կակոսյանի գլխավորությամբ այսօր արդեն տեղի է ունեցել հայտարարված մրցույթի շրջանակներում թվով յոթ մասնակիցների կողմից ներկայացված հայտերի հրապարակային բացման գործընթացը:

Վերջինիս շրջանակներում Ընկերության գնումների մշտական հանձնաժողովի կողմից հայտարարվեց, որ ս.թ.-ի սեպտեմբերի 15-ին տեղի կունենա առաջարկների գնահատման փուլը, որի արդյունքում սահմանված կարգով կորոշվեն առանձին լոտերով հաղթող ընկերությունները:

Գնման գործընթացների վերջնական արդյունքների մասին ընկերությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ