![]()
Սերժ Սարգսյանը վաշինգտոնյան խաղաղությունը համարեց նոր կապիտուլյացիա:
Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով դիտարկմանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նկատեց.
«Սերժ Սարգսյանը ուղեղի կապիտուլյացիայի է ենթարկվել ինչ-որ մի պահի և դրանից հետո անընդհատ ամեն տեղ կապիտուլյացիա է տեսնում:
Այսինքն՝ 20 հատ կապիտուլյացիա է հնարավոր ստորագրե՞լ, բացարձակ երկկողմանի պայմանագիրը կարելի է որակել կապիտուլյացիա՞: Հատկապես ո՞ր դրույթն է կապիտուլյացիոն դրույթ:
Հայաստանի Հանրապետության համար խաղաղություն, զարգացում, տնտեսական զարգացում ապահովող փաստաթուղթը նրա համար կապիտուլյացիա է գուցե, որովհետև էն բոլոր ծրագրերը, որոնք որ իր թիմը, իր քաղաքական շրջանակն ընդհանուր առմամբ ունեին Հայաստանի հետ կապված՝ ինքնիշխանության կորուստ, այլ միավորի կազմի մեջ մտնել և այլն, ի չիք են դարձել:
Նրանց տեսանկյունից գուցե դա կապիտուլյացիա է»:
![]()