![]()
ՀՀ վարչապետի Ճապոնիա այցի կապակցությամբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է արել:
««EXPO 2025»-ում Հայաստանի տաղավար այցելուների թիվն արդեն գերազանցել է մեկ միլիոնը։
![]()
Պատմություն, մշակույթ, նորարարություն, տեխնոլոգիաներ և բարգավաճում․ սա ոչ միայն Հայաստանի զարգացման տեսլականն է, այլև այն հիմնարար գաղափարները, որոնց վրա խարսխվում է մեր մոտեցումը խորացնել համագործակցությունը Ճապոնիայի հետ։
![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ճապոնիա նշանավորեց երկկողմ հարաբերություններում բացառիկ հանգրվան և դրեց ապագա գործընկերության նոր հիմքեր»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օսակայում այցելել է «Expo 2025» համաշխարհային ցուցահանդես, որի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումը:
![]()