Տեղի է ունեցել ԱԺ ՔՊ խմբակցության նիստ. 2 հանձնաժողովների նախագահի ու տեղակալի թեկնածուներ են առաջադրվել

Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ:

Այս մասին հայտնել են խմբակցությունից:

Քննարկվել են սեպտեմբերի 8-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգային հարցերը:

Խմբակցությունը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում որոշում է կայացրել առաջադրել Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը, իսկ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում՝ Դավիթ Դանիելյանի թեկնածությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ