Բաքուն ներկայացրել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառներն ու հերքել ՌԴ-ի պնդումները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը սխալմամբ Ադրբեջանում 13 ռուս քաղաքացու ձերբակալությունը ներկայացնում է որպես ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վատթարացման պատճառ և նրանց ազատ արձակումը՝ որպես հարաբերությունների բարելավման պայման»։

Ըստ Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչության՝ ՌԴ ԱԳՆ խոսնակը սխալվում է և չի նշում իրականությունը:

«Հայտնի է, որ ադրբեջանա-ռուսական հարաբերություններում լարվածությունը պայմանավորված է խոցված AZAL ինքնաթիռի կործանմամբ և ռուս պաշտոնյաների հետագա վարքագծով։ Լարվածության լրացուցիչ աղբյուր են դարձել Ռուսաստանում ադրբեջանցիների հետապնդումները՝ պայմանավորված նրանց էթնիկ պատկանելությամբ, ինչպես նաև Եկատերինբուրգում ադրբեջանցիների ծեծն ու սպանությունը»,- ընդգծել է ԱԳ նախարարությունը։

Բացի այդ, Ռուսաստանի տարբեր պետական կառույցների գործունեությունը՝ ուղղված Ադրբեջանի դեմ, նույնպես, ըստ պաշտոնական Բաքվի, գործոն է, որը բացասաբար է ազդում երկկողմ հարաբերությունների վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ