Ննջարանում ծաղկամաններով աճեցրել են կանեփ. հայտնաբերվել է ավելի քան 1 կգ մարիխուանա

Նորաշեն թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին է տեղափոխվել փաստացի այդ թաղամասում բնակվող 34-ամյա տղամարդ:

«Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երեք կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հաջորդ օրը խուզարկություն կատարվեց երիտասարդի փաստացի բնակության վայրում: Ննջասենյակը կահավորված էր հատուկ լուսային և օդափոխության համակարգերով, ստեղծված էր փակ ջերմոցային տարածք, որտեղ արհեստական լուսավորության պայմաններում տարաների մեջ աճում էր կանեփի 17 բույս:

Հայտնաբերվեցին նաև էլեկտրական կշեռք, աղաց, զիպ փականով տոպրակներ ու ծխախոտի գլանակ լցնելու սարք և ավելի քան մեկ կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է ՆԳՆ-ի հաղորդագրությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ