2-րդ համարի ավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենաների

Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքում։ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող 2-րդ համարի երթուղին սպասարկող ճանապարհին կայանված ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվելով երկու թեթև մարդատար ավտոմեքենայի հայտնվել մայթին։

Այս մասին հայտնում է «Նյուզ»-ը՝ հավելելով, որ դեպքի պահին ավտոբուսի վարորդը ղեկին չի եղել։

Նախնական տեղեկություններով վթարի հետևանքով տուժածներ չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ