ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը Ազատագրման օրվա կապակցությամբ։

Այս մասին նշված է ԱԳՆ-ի «X»-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Ջերմ շնորհավորանքներ և խաղաղության ու բարգավաճման լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։

Հայաստանը ձգտում է շարունակել զարգացնել Հայաստանի Հանրապետություն-Կորեայի Հանրապետություն հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,-նշել է Հայաստանի ԱԳ նախարարությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ