Լուկաշենկոն Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ․ հրավերն ընդունվել է

Բելառուսի և ԱՄՆ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Դոնալդ Թրամփը օգոստոսի 15-ին հեռախոսազրույց են ունեցել:

2 կողմն էլ այս մասին առանձին հաղորդագրություններ են հրապարակել:

Հաղորդվում է, որ նրանք քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, տարածաշրջանային թեմաներ և իրավիճակը աշխարհի թեժ կետերում, ներառյալ՝ Ուկրաինայում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։

«Լուկաշենկոն Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ, և այդ հրավերն ընդունվել է», — ասված է Բելառուսի նախագահի աշխատակազմի հրապարակած հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ