Մեկնարկում է Ժաննա Անդրեասյանի առանձին ընդունելությունների գործընթացն ուսուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ի գիտություն ուսուցիչների, տեղեկացնում է, որ 2025 թվականի օգոստոսի 21-ից մեկնարկում է նախարար Ժաննա Անդրեասյանի առանձին ընդունելությունների գործընթացն ուսուցիչների հետ։

Հանդիպումները կանցկացվեն յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 15:00-17:00։

Դիմելու հնարավորություն ունեն ոչ միայն գործող ուսուցիչները, այլև այն քաղաքացիները, որոնք նախկինում աշխատել են որպես ուսուցիչ, ունեն համապատասխան որակավորում կամ պարզապես ցանկություն ունեն զբաղվելու ուսուցչական աշխատանքով։

Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ՝ https://shorturl.at/jIYiT:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ