«Միթսուբիշին» բախվել է կայանված այլ մեքենայի, ապա՝ էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր շրջվել. կան տուժածներ

Օգոստոսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 11։00-ի սահմաններում Կապան քաղաքի «Ձորք» թաղամասի խաչմերուկում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Տիգրան Սաֆարյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային, ապա բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են «Mitsubishi»-ի վարորդի և վիրավորների ինքնությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ