![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, եղել է նաև ԱԳ նախարարի տեղակալի այցը։ Մեզ հայտնել են, որ սահմանը և Իրանի այդ կարմիր գիծը պահպանվելու են։
Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Կապանում Իրանի պատվավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին:
«Իրանի և Հայաստանի սահմանը քանի հազար տարվա անցյալ ունի, և մենք դա համարում ենք ընկերության և համերաշխության սահման: Մենք այս սահմանում երբևէ որևէ խնդիր չենք ունեցել, երկու երկրները միշտ ջերմ հարաբերության մեջ են եղել: Եվ կարծում եմ՝ պարզ ապացույցը այն է, որ ես այստեղ ձեր կողքին եմ»,- ասել է հյուպատոսը:
Նա նշել է, որ տարածաշրջանի հարևան երկրներին էլ երևի թե օգուտ չի լինի, որ ինչ-որ դրսից ինչ-որ մեկը միջամտի և ներկայություն ունենա տարածքում, բայց Հայաստան մի դիրքորոշումը իրենց համար շատ կարևոր է:
«Ես կասեի, որ Հայաստանի սահմանը Հայաստանի տրամադրության տակ է, իրանական կողմն էլ, բնականաբար, Իրանի հսկողության տակ է: ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ ոչ մի ռազմական կցորդ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու»,- ասել է Իրանի պատվավոր հյուպատոսը:
![]()