![]()
Օգոստոսի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացուց հափշտակել են գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներին Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Ծովինար Դ․-ն հայտնել է, որ օգոստոսի 8-ին «Facebook» սոցիալական կայքով «Նոր Արցախ» խմբում «Անուշ Բալասանյան» օգտատերը հայտարարություն է տեղադրել, որում նշված է եղել, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին օգնություն տրամադրելու համար ինքը կարող է օգնել և իրեն տրամադրել է վերոնշված հեռախոսահամարը, որի « WhatsApp» հավելվածի միջոցով ինքը կապ է հաստատել և իրեն պատասխանել է մի տղամարդ ով ներկայացել է Երևանի բնակիչ 48-ամյա Զաքար Գևորգյան և տրամադրել է իր անձնագրի լուսանկարը, հայտնելով, որ կարող է օգնել կազմակերպության միջոցով 1 մլն 200 հազար դրամ գումար ստանալ, սակայն նշված գումարը ստանալու համար իրեն պետք փոխանցի 80 հազար դրամ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կինը, հավատալով խոստմանը, փոխանցել է գումարը և տղամարդը իրեն օգոստոսի 9-ին կանչել է Երևան քաղաքի «Կոնվերս» բանկ, ինչից հետո վերջինս արգելափակել է իր համարը և չի պատասխանել հեռախոսազանգերին։
![]()