![]()
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը գրում է.
‼ 🇦🇲🇮🇷 Իրանական կողմի հետ առաջիկա բանակցությունների ժամանակ պետք է ուշադրություն հրավիրել հետեւյալ հանգամանքների վրա․
1․ Թոշակառու իրանցի պաշտոնյաների կողմից արված անպարկեշտ հայտարարությունները Հայաստանի վերաբերյալ ոչինչ չեն կարող փոխել Հայաստանի որոշումներում, բայց բացասաբար են ազդելու փոխադարձ վստահության վրա;
2․ Եթե ձեր թոշակառուների հայտարարությունները լինեն Մարիա Զախարովայի կամ անսթափ Մեդվեդեւի ոճի՝ ստանալու եք համանման վերաբերմունք եւ ընկալվելու են որպես «եթերային աղմուկ»;
3․ Եթե Հայաստանի մասին հայտարարություններ անելուց առաջ, մեզ հետ խոսելուց առաջ՝ գնալու եք «առաջին ձեռքից» խոսելու ռուսների հետ՝ ապա շարունակեք խոսել ռուսների հետ, մենք հանձինս ձեզ՝ փոստատարի կամ խոսք տանող-բերողի կարիք չունենք, ու մեր վրա ռուս չբերեք;
4․ Խոսելիք ունե՞նք իրար հետ՝ մեր տեղը դուք գիտեք, ձեր տեղը՝ մենք, ու մեզ էդ «3+3» կոչված ռուսական ձեւաչափ չկանչեք ու մեզ հետ կամ մեր մասին խոսելիս դրա անունը չտաք;
5․ Մենք ճանապարհ ենք բացում ոչ նրա համար, որ այլ ճանապարհները փակենք, որովհետեւ դա մե՛ր շահերին է հակասելու։ ՈՒ եթե այդ բանը ձեզ մինչեւ հիմա «պարզ չէ»՝ ապա դուք առնվազն անկեղծ չեք, կամ էլ, ավելի վատ՝ դուք մեզ չեք հարգում ու թերագնահատում եք մեր մտավոր ունակությունները;
6․ Մեր տարածքում ձեր եւ ԱՄՆ-ի շահերի բախում չի՛ հանդուրժվելու, որքան էլ որ մեզ հասկանալի լինի ձեր եւ ԱՄՆ-ի հարաբերությունների բարդությունը;
7․ Մեզ խորհուրդներ մի՛ տվեք, այն էլ հրապարակային, երբ մեզանից դրա մասին խնդրանք չի եղել, եւ ֆիքսեք, որ Հայաստանի մասին Հայաստանի որոշումների վրա վետոյի իրավունք չունի որեւէ մեկը, դուք էլ՝ այդ թվում;
8․ Մենք անչափ մեծ նշանակություն ենք տալիս մեր երկկողմ հարաբերություններին, որոնք որեւէ երրորդ կողմի մասին չեն, ինչպես եւ մեր հարաբերությունները որեւէ մեկի հետ՝ ձե՛ր մասին չեն։
9․ Հայաստանի տարածքից Իրանի ուղղությամբ որեւէ սպառնալիք չի եղել, չկա եւ չի լինելու, որովհետեւ դա մեր շահերից չի բխում։
Բարի գալուստ Հայաստան, պարո՛ն Փեզեշքյան։
![]()