Ռուսաստանում բնակվող օլիգարխ Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է։

Այս մասին հայտնել է Կարապետյանի պաշտպանական թիմը։

Սամվել Կարապետյանի պաշտպանները հյատնել են, որ վերաքննիչ բողոք են ներկայացնելու նրա կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ։

Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։

Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ