Վարչապետը Կամբոջայում ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայի մայրաքաղաք Պնոմ Պենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին:

289.jpg (593 KB)281.jpg (497 KB)

Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների դիմավորման արարողությունը:

02.jpg (555 KB)

Բարձրաստիճան հյուրերին, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանին, դիմավորել են Կամբոջայի թագավոր Նորին Մեծություն Նորոդոմ Սիհամոնին, Կամբոջայի վարչապետ Սամդեչ Մոհա Բորվոր Թիպադեյ Հուն Մանեթը, վարչապետի տիկին Լոկ Չումթեավ Բինդիտ Պիչ Չանմոնին և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:

282.jpg (686 KB)283.jpg (659 KB)

Հաջորդիվ կայացել է գագաթնաժողովի մասնակիցների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը, որից հետո՝ ՖՄԿ գագաթնաժողովի բացման արարողությունը:

284.jpg (877 KB)

Վերջինիս ընթացքում ելույթներով հանդես են եկել Կամբոջայի վարչապետը, որպես գագաթնաժողովի նախագահող երկիր՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՖՄԿ գլխավոր քարտուղարը, այնուհետև Կամբոջայի թագավորը: Բացման արարողության ընթացքում կազմակերպությունում նախագահությունը Ֆրանսիայից փոխանցվել է Կամբոջային:

285.jpg (745 KB)286.jpg (797 KB)287.jpg (1.12 MB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ