![]()
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառմամբ անդրադարձել է խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստին, որը հրապարակվել է ԱԳՆ-ի կողմից:
«Եվ այսպես․ հրապարակվեց Խաղաղության համաձայնագիրը: Ինչպես և բազմաթիվ անգամներ, ես և այլ գործընկերներ նշել ենք՝ չկա որևէ հակահայկական ձևակերպում կամ Ադրբեջանի միակողմանի պահանջի բավարարում: Հակառակ հայտարարություններ անողները ստել են այսքան ժամանակ և շարունակելու են ստել ու ահաբեկել մեր ժողովրդի մի մասին:
Այդ մարդկանց համբերություն և խոհեմություն եմ մաղթում:
Իսկ հայ ժողովրդի մնացած հատվածի համար այժմ ժամանակն է Ադրբեջանի նկատմամբ քայլ առ քայլ ճնշումն ավելացնելու, որպեսզի համաձայնագիրը հնարավորինս շուտ ստորագրվի, և կետերը սկսեն գործել: Դա անվտանգության ռիսկերն է՛լ ավելի կնվազեցնի, իսկ զարգացման հնարավորությունները կավելացնի»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը:
![]()