Ողջունում եմ ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագիրը, և պատրաստ ենք մեր ավանդը ներդնել ընթացող ջանքերին. Մակրոն

Ես հենց նոր խոսեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ողջունել ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագիրը՝ ուղղված երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Հուսով եմ, որ այս համաձայնագիրը կարող է արագորեն հանգեցնել Խաղաղության պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը՝ յուրաքանչյուր կողմի շահերը հաշվի առնելով։

Այս համատեքստում ես կրկին հաստատեցի իմ լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգմանը, ինչպես նաև Ֆրանսիայի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման գործում։ Ես նաև հաստատեցի մեր պատրաստակամությունը աջակցելու և մեր ավանդը ներդնելու ընթացող ջանքերին, այդ թվում՝ ուղղված փոխադարձ կապերի ամրապնդմանը՝ տարածաշրջանային բոլոր շահագրգիռ կողմերի և գործընկերների հետ համատեղ։

Վերջապես, մենք համաձայնեցինք շարունակել խորացնել մեր երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- նշել է Մակրոնը և հիշատակել այս տարվա հուլիսի 14-ին վարչապետի Փարիզ կատարած այցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ