![]()
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Պաշտպանության նախարարությունը թեև ԶԼՄ գործընկերներին բազմիցս բացատրել, հիմնավորել և հորդորել է, որ մահվան դեպքերի վերաբերյալ նախքան պաշտպանական գերատեսչության համապատասխան հաղորդագրության տարածումը մամուլի հրապարակումներ կատարելը նպատակահարմար չէ՝ պայմանավորված բազմաթիվ հանգամանքներով (տվյալների անճշտություններ, տեղեկատվական անվտանգության կանոններ և այլն), այդուհանդերձ նմանօրինակ դեպքեր շարունակում են արձանագրվել:
Մամուլում քիչ առաջ արված հրապարակումներում մահացած զինծառայողի անունը սխալ է նշվել: ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք կատարել համապատասխան ուղղումներ և գործունեություն ծավալելիս առաջնորդվել անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Մարմնի վրա արտաքին զննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:
![]()