Հանկարծամահ եղած զինծառայողի մարմնի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ինչպես հայտնել ենք, օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

«Մարմնի վրա արտաքին զննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է»,- մանրամասնել են ՔԿ-ից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ