Կայացել է վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Հորդանանի թագավորը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ս.թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով և իր աջակցությունը հայտնել գործընթացին։

Վարչապետ Փաշինյանն Աբդալլահ II-ին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և համոզմունք հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները մեծ օգուտներ են բերելու ողջ տարածաշրջանին։

Զրուցակիցները պայմանավորվել են զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ