Հայաստան-Թուրքիա կարգավորումն ընթանում է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ․ աղբյուր

Հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետներ հայտնի չեն, Անկարայի ու Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ:

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։

«Այս թեմայով հստակ ամսաթվեր չկան։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ։ Մենք տեսնում ենք դրական քայլեր այս ուղղությամբ, ամբողջ տարածաշրջանը կշահի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից»,- ասել է գործակալության աղբյուրը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:

Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։

Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ կողմերը պաշտոնապես և գրավոր կերպով արձանագրել են, որ այդ փաստաթուղթը իրենց համար ընդունելի է և, ըստ էության, արդեն անփոփոխելի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ