Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարված համաձայնագրերը

Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարված համաձայնագրերը՝ որպես կարևոր քայլ Հարավային Կովկասում տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ուղղությամբ։

Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:

«Մենք բարձր ենք գնահատում երկու կողմերի, ինչպես նաև ԱՄՆ կառավարության ջանքերը, որոնք հնարավոր դարձրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը։

Երկու երկրների միջև վերջնական Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը կլինի հարատև խաղաղության և բարեկեցության ապահովման հաջորդ քայլը` որպես առաջնորդող սկզբունքներ ունենալով ինքը իշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:

Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։

Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ կողմերը պաշտոնապես և գրավոր կերպով արձանագրել են, որ այդ փաստաթուղթը իրենց համար ընդունելի է և, ըստ էության, արդեն անփոփոխելի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ