![]()
Օգոստոսի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը շնորհավորել է նրան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի հետ կապված ձեռք բերված հաջողությունների համար և ընդգծել, որ այս հանդիպումը պատմական բնույթ է կրում։
«Աշխարհը չափազանց դրական ընդունեց Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումը»,- ասել է Զելենսկին:
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:
Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։
Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ կողմերը պաշտոնապես և գրավոր կերպով արձանագրել են, որ այդ փաստաթուղթը իրենց համար ընդունելի է և, ըստ էության, արդեն անփոփոխելի։
![]()