![]()
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ իրական հաջողություն համարելով խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը:
«Դոնալդ Թրա՛մփ, Նիկոլ Փաշինյա՛ն, Իլհամ Ալիև՛, ձեր հաջողությունը Կովկասում խաղաղության և առաջընթացի մասին է։
Վրացիները գիտեն խաղաղության և անկախության գինը և գնահատում են այս մեծ ձեռքբերումը՝ Ռուսաստանի կողմից տասնամյակներ տևած խոչընդոտումներից հետո»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:
Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։
Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ կողմերը պաշտոնապես և գրավոր կերպով արձանագրել են, որ այդ փաստաթուղթը իրենց համար ընդունելի է և, ըստ էության, արդեն անփոփոխելի։
![]()