Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին, Փաշինյանին և Ալիևին «պատմական համաձայնագրի» ստորագրման կապակցությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։

«Շնորհավորում եմ, նախագահ Թրամփ։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր», -«X»-ում գրել է նա:

Նեթանյահուն նաև շնորհավորել է Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդներին՝ «այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ»՝ մաղթելով բոլորին «վայելել հաշտեցման և համատեղ բարգավաճման նոր դարաշրջան»։

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:

Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։

Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ կողմերը պաշտոնապես և գրավոր կերպով արձանագրել են, որ այդ փաստաթուղթը իրենց համար ընդունելի է և, ըստ էության, արդեն անփոփոխելի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ