«Մենք այնտեղ հրաշք գործեցինք. Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը». Թրամփ

Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացի սենատորների հետ ճաշկերույթի ժամանակ:

«Հայաստան, Ադրբեջան, մենք այնտեղ հրաշք գործեցինք, և այն (խաղաղ համաձայնագիրը — խմբ.) բավականին մոտ է ստորագրվելու, եթե ոչ՝ արդեն իրականացված է», — նշել է ամերիկյան առաջնորդը։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաքում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, ձեռնարկել քայլեր՝ Բաքվի և Երևանի միջև վստահությունն ամրապնդելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ