Մարդ, ում արվեստը ճանաչում են առանց թարգմանության և բացատրությունների. Երևանի սրտում բացվեց Ազնավուրի արձանը

Երևանի սրտում՝ «Կինոմոսկվա»-ի դիմաց, այսօր՝ հուլիսի 18-ին, «Լա բոհեմ» երգի հնչյունների ներքո բացվեց հավերժի երգիչ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը:

Արձանի բացման արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Ազնավուրի արձանի բացումը նախաձեռնել և ֆինանսավորել է Երևանի քաղաքապետարանը:

Ավինյանը նաև ընդգծեց՝ Ազնավուրն այն մարդն է, ում արվեստը ճանաչում են առանց թարգմանության և բացատրությունների:

«Մենք կարևոր համարեցինք, որ այս հրապարակում՝ Ազնավուրի անունը կրող միջավայրում, լինի մի արձան, որը կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում։ Այս վայրը վստահորեն դառնալու է հանդիպման և հիշողության վայր, որտեղ կարելի է կրկին հանդիպել լեգենդար Շառլ Ազանվուրին»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ