Վերանշանակումներ ԱԱԾ-ում. վարչապետը որոշումներ է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արամ Հակոբյանը վերանշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հակոբյանին վերանշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում»,- ասված է որոշման մեջ:

Վարչապետի այլ որոշումներով, Եսաի Մկրտչյանը և Սամվել Հայրապետյանը ևս վերանշանակվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալների պաշտոններում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ