Անպաշտպան կենդանուն տանջելն ինչպե՞ս կարող է ձեզ հաճույք պատճառել. Հակոբյանը՝ շանը տանջելու դեպքի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն անդրադարձել է շանը տանջելու դեպքին, որի տեսանյութը ակտիվ տարածվում է սոցցանցերում:

Հակոբյանը հրապարակել է տեսանյութն ու գրառում կատարել:

«Էսքան չարություն ձեր մեջ որտեղի՞ց: Անպաշտպան կենդանուն տանջելն ինչպե՞ս կարող է ձեզ հաճույք պատճառել:

Հայաստանում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը պատժելի է ընդհուպ ազատազրկմամբ»,- ասվում է գրառման մեջ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ