Քանի քաղաքացի է հունվարի 1-ից մինչ օրս ստացել սոցիալական կրեդիտ. վարչապետը նոր թվեր է հրապարակել

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 34 հազար 223 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1119 քաղաքացի) հետ է ստացել 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +97 միլիոն դրամ):

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մեկ մարդու հետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ