Նայեք Չախոյանի ճեպազրույցը և հայկական մեդիայի թշվառությունը կտեսնեք․ Աթանեսյան

Վահրամ Աթանեսյանը անդրադարձել է վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանի ճեպազրույցին։Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

Նայեք կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ճեպազրույցը, եւ հայկական մեդիայի «պերճանքն» ու թշվառությունը կտեսնեք: Պատկերացնու՞մ եք՝ մի օտարերկրյա պաշտոնյայի աչքով ընկնի գոնե մի պատկեր: Հայաստան այցի մտադրությունից կհրաժարվի, որպեսզի հանկարծ չհայտնվի «մատյան գնդի շրջափակման» մեջ: Խայտառակություն: Եւ դեռ համարձակվում են Ադրբեջանի հետ հարաբերություններից խոսել: Գոնե ադրբեջանական մամուլի պրոֆեսիոնալիզմին ձգտեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ