![]()
Այսպես կոչված «միջանցքի» վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն ասաց, որ նման խոսակցությունները ադրբեջանական նարատիվներ են։
Սակայն դիտարկմանը, թե ըստ լուրերի այդ ճանապարհի վերահսկողությունն իրականցնելու է երրորդ երկիր՝ նա պատասխանեց․
«Եթե հանկարծ Սյունիքով ճանապարհ էլ անցնի, այն վերահսկվելու է Հայաստանի Հանրապետության կողմից, եկեք սա ըմբռնենք»։
![]()