Դոլարային միլիարդատեր Տաշիր Սամոն դատի է տվել ինձ և պահանջում է 9 միլիոն դրամ. Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ դոլարային միլիարդատեր Տաշիր Սամոն դատի է տվել իրեն և պահանջում է 9 միլիոն դրամ`ստորև ներկայացված ելույթում իր հնչեցրած մտքերի համար:

«Մեծն «ֆիլանտրոպին» երևի թվում է, թե կարող է լռեցնել ինձ` դատի տալով ԱԺ ամբիոնից հնչեցրած իմ քաղաքական խոսքի համար: Ախորժակիդ քացախ»,- գրել է Կոնջորյանըև հրապարակել դատի պատճառ դարձած իր ելույթի տեսագրությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ