«Բիզնեսմեննե՞րը, սրբազան, Տաշիրի Սամոն չկա՞». Սիմոնյանը հրապարակել է միջնորդագրի բացահայտումներից մի հատված

Հայտնել ենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Սիմոնյանը նաև ներկայացրել է միքանի հատված, որոնցից հերթականը Բագրատ Գալստանյանի ու անհայտ տղամարդու խոսակցության վերծանումն է.

«Ուշադրություն՝ 2025 թվական, փետրվարի 18.

Տղամարդ- Բիզնեսմեննե՞րը, սրբազան, Տաշիր Սամոն չկա՞:

Վ. Գալստանյան- Հլը որ չէ, բայց կմիանա:

Տղամարդ- 18-ին միացել էին է, դրա համար, բայց մինչև էսօր ինչքան շարժում եղել ա ոչ մի անգամ չի եղել, որ (մնացած խոսակցությունը լսելի չէ), հատ ու կենտ մարդիկ:

Վ. Գալստանյան- Մեր անելիքից կախված, բոլորը վազելով կգան»,- հատվածը ներկայացրել է Սիմոնյանը:

3.jpg (156 KB)

Միջնորդագրին և դրանում ներկայացված փաստերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգնա Ազգային ժողով։

3.jpg (156 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ