Հարցնում է` որ Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից. արդարացրեք սա, Կտրիճ. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված միջնորդագրին, որը վերաբերում է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալուն։

Ռուբինյանը մասնավորապես, հրապարակել է Հրայր սարկավագ Հակոբյանի և այլ անձանց երկխոսությունից կարճ հատվածի սքրինշոթ և գրել.

«Հարցնում է` որ Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից:

Հեչ, սարկավագ ջան, կգնայիր դժոխք ուղղակի: Նույնիսկ եթե իշխանությունը բռնազավթեիք դրանից հետո, մեկ է, կգնայիր դժոխք:

Արդարացրեք սա, Կտրիճ»:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Միջնորդագրին և դրանում ներկայացված փաստերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ